Ամեն ինչ անում ենք, որ գերեվարված Հակոբ Ինջիղուլյանը ողջ վերադարձվի. Արծրուն Հովհաննիսյան


19:02 , 9 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Քիչ հետո ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը հանդես կգան համատեղ հայտարարությամբ այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում երեկ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով ադրբեջանական տարածքում հայտնված շարքայինզինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին վերադարձնելու ուղղությամբ:

Արծրուն Հովհաննիսյանն ի պատասխան հարցի, թե ունե՞ն տեղեկություն՝ զինվորը ո՞ղջ է, դրական պատասխան տվեց և ավելացրեց. «ակտիվ աշխատում ենք, որ զինվորն անպայման վերադարձվի»:

Նշենք, որ ադրբեջանական haqqin.az կայքը տեղեկացրել է, թե սահմանի այն կողմում հայտնված զինվորը բոլորին պատմել է «հայկական զինված ուժերում բոլոր խնդիրների մասին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ