Բեյրութում թուրք օդաչուներին առևանգել են փոխանակելու համար Սիրիայում առևանգված լիբանանցիների հետ


18:42 , 9 օգոստոս, 2013

Բեյրութում թուրք օդաչուներին առևանգել են փոխանակելու համար Սիրիայում առևանգված լիբանանցիների հետPanARMENIAN.Net -ը գրում է.

Հայտնի են դարձել Բեյրութում «Թուրքական ավիաուղիների» երկու թուրք օդաչուների առևանգման հանգամանքները, գրել է ուրբաթ օրը «Սաբահ» թերթը:

Ինչպես հայտնում է պարբերականը, երկու թուրք օդաչուներին առևանգած խումբը կոչվում է «İmam Rızanın Ziyaretçileri»:

Փոխարենը թուրք օդաչուների դիմաց խումբը պահանջում է ազատ արձակել Սիրիայում առևանգված ինը լիբանանցիներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցած շաբաթ Բեյրութում առևանգվել են երկու թուրք օդաչուներ, երբ վերադառնում էին հյուրանոց, որտեց իջևանել էին: