Ակտիվիստները երթով գնում են միանալու քաղաքապետարանի դիմաց նստացույց անողներին (տեսանյութ)


18:29 , 9 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցերը քիչ առաջ երթով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ արդեն շուրջ երկու շաբաթ նստացույց են հայտարարել մի խումբ երիտասարդներ:

Ճանապարհին նրանք իրենց միանալու կոչեր էին հնչեցնում և վանկարկում՝ «թև ու թիկունք» մեր ընկերներին:

«Կոչ ենք անում բոլորին միանալ, գնում ենք քաղաքապետարանի մոտ սատարելու մեր ընկերներին, ովքեր պահանջում են Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի հրաժարականը, որոնք տեղ չունեն պետական համակարգում»,- բարձրախոսով հայտարարեց շարժման անդամներից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ