Արցախյան երկրորդ պատերազմի պատճառների ու հետևանքների մասին ներկա ու ապագա սերունդները մանրամասն կերպով պետք է իրազեկված լինեն, այլապես մահացու ական ենք դնելու հայկական պետականության հիմքում. Դեմոյան


02:15 , 11 մարտ, 2021
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Պատերազմի շուրջ երբևէ կունենա՞նք արդյոք հետաքննության արդյունքում հանգամանալիորեն ու մանրակրկիտ ձևով պատրաստված Ազգային հաշվետվություն՝ հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել ռազմաճակատում ու թիկունքում օրեցօր, ժամ առ ժամ։ Ցանկացած իրեն հարգող երկիր արտակարգ իրադարձությունների հետաքննության արդյունքում պատրաստում է նման փաստաթուղթ, նաև՝ գաղտնի մասով։
Արցախյան երկրորդ պատերազմի պատճառների ու հետևանքների մասին ներկա ու ապագա սերունդները մանրամասն կերպով պետք է իրազեկված լինեն բոլոր դեպքերի ու իրադարձությունների շուրջ, այլապես հերթական, այս անգամ մահացու ականն ենք դնելու հայկական պետականության հիմքում։
Նման հաշվետվությունը պետք է պատրաստվի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից՝ ԱԳՆ-ի, ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ԳՇ-ի, ԱԻՆ-ի ՄԻՊ գրասենյակի մասնակցությամբ և դառնա հիմնարար փաստաթուղթ արտաքին ու ներքին քաղաքականության իրագործման ընթացքում։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ԱՐՁԱՆԱԳՐՎԻ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ Է, ՈՐ ԱՅՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԻ ԱՌԱՆՑ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԱՂՃԱՏՈՒՄՆԵՐԻ։