18:09 , 9 օգոստոս, 2013
ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից շատերն այս տարի բարձրացրել են ուսման վարձավճարները, սակայն Ազգային ագրարային համալսարանում ուսման վարձերն անփոփոխ են մնացել:
Հարցին, թե ադ ինչպե՞ս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ուսումնական վարձավճարները չեն թանկացել, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը պատասխանեց, որ հաշվի առնելով ուսանողների և ազգաբնակչության սոցիալական վիճակը, ուսանողների վարձավճարները չեն բարձրացել: