Մխիթարյանը, Ալեքսանյանը և Մարկոսովը հավաքականի հետ չեն մեկնի Տիրանա


17:57 , 9 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, օգոստոսի 14-ին տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրավիրել էր 29 ֆուտբոլիստների:

Հրավիրվածների թվում էր նաև իրանական «Ռահ Ահանի» պաշտպան Վալերի Ալեքսանյանը: Այսօր պարզ դարձավ, որ Ալեքսանյանը չի մասնակցի հավաքականի մարզական հավաքին վնասվածքի պատճառով:

«Վնասվածքս ստացա «Մալավանի» հետ հանդիպման վերջնամասում: Նախնական բուժզննման արդյունքում պարզվեց, որ կա ոսկրային վնասվածք: Այժմ անցնում եմ ֆիզիոթերապիայի կուրս, բնականաբար չեմ մարզվում: 4 օր անց ևս մեկ անգամ կստուգվեմ բժշկի մոտ, որից հետո վերջնական պարզ կդառնա վնասվածքի բնույթը»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Ալեքսանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ