18:03 , 9 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
47-ամյա աճպարար Էնտոնի Մարտինին դուրս են նետել ինքնաթիռից` մի քանի կողպեքներով փակված արկղով:
Topnews.ru-ի փոխանցմամբ, արկղը նետվել է 4000 մետր բարձրությունից և անկման արագությունը կազմել է 200 կմ/ժամ:
Աճպարարը կարողացել է ազատվել ձեռնաշղթաներից, ինչից հետո դուրս գալ արագ անկման մեջ գտնվող արկղից և բացել պարաշյուտը:
Մարտինը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել առանց վնասվածքների: