Մանկապարտեզից դեպի աշխատավայր. 7-ամյա տղան դարձել է ամենասերտիֆիկացված ծրագրավորողն աշխարհում


21:00 , 10 մարտ, 2021

Ոմանք 7 տարեկան հասակում դպրոց են հաճախում, իսկ փոքրիկ հնդիկ Կաուտիլիա Կատարիան արդեն առաջին դասարանում պատրաստ է աշխատանքի անցնել։ Այսօր այս երեխան համարվում է աշխարհում ամենասերտիֆիկացված ծրագրավորողը, և դրա շնորհիվ անգամ նրա անունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ազգությամբ երեխան հնդիկ է, սակայն ծնվել և բնակվում է Մեծ Բրիտանիայում։ Այսօր նա արդեն մասնագետ է և ունի բազմաթիվ սերտիֆիկատներ։ Ուսուցիչներն անմիջապես նկատել են երեխայի ունակություններն ու մաթեմատիկական կարողությունները։ Ծնողները նրան չէին արգելում համակարգչով զբաղվել, քանի որ երեխան ոչ թե խաղեր էր խաղում, այլ ծրագրավորողի մասնագիտությունն ուսումնասիրում։ Փոքրիկ հանճարը իրական ռեկորդակիր է դարձել, քանիոր նման տարիքում մեծ բարձունքների է հասել։

Երեխան փայլուն կեպով անցել է ծրագրավորման բազմաթիվ դասընթացներ։ Նրանք աշխատանքի են հրավիրել, և այսօր տղան ունի բոլոր հնարավորությունները հրաշալի ապագա ստեղծելու։ Նա կարող է մասնագիտանալ ինժեներիայի, ծրագրավորման, գիտության, տեխնոլոգիայի և մաթեմատիկայի ոլորտներում։

Այս դեպքը վկայում է այն մասին, որ ծրագրավորումն ավելի ու ավելի է հետաքրքրում երիտասարդ սերնդին և ապագայում, անխոս, դառնալու է ամենապահանջված մասնագիտություններից մեկը։ Դա էլ իր հերթին ցույց է տալիս, որ կրթությունն ավելի հասանելի է դարձել, և որ յուրաքանչյուր ցանկացող այսօր տնից կարող է գիտելիքներ ստանալ։ Ի ուրախություն մեր և մեր ապագայի՝ այսօր կրթվում են տաղանդավոր երեխաներ, որոնք հետագայում մի շարք օգտակար հայտնագործությունների հեղինակներ կդառնան։