Քայլականները չգրված օրենք են խախտել, հրամանը կատարող ոստիկան են անպաշտպան թողել եւ երբ հիմա, իրենց կրակելու հերթն է եկել, խնդրի առջեւ են հայտնել. Ստեփան Դանիելյան


02:03 , 10 մարտ, 2021
Ոստիկանները կարող են ուժ կիրառել ցուցարարների հանդեպ, երբ վստահ են, որ իրենց ետեւում կա կայուն կառավարություն։
"Մարտի 1"-ի դատավարության ժամանակ, երբ կոնկրետ ոստիկանների անուններ հնչեցին, անգամ ձերբակալեցին մեկ ոստիկանի, որին մեղադրում էին ցուցարար սպանելու մեջ (խոսքը 2018-ին վերսկսված դատավարությանն է վերաբերում), արդեն պարզ դարձավ, որ ոչ մի ոստիկան նման հրաման այլեւս չի կատարի։ Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պետությունն իրեն կպաշտպանի։
Քայլականները չգրված օրենք են խախտել, հրամանը կատարող ոստիկան են անպաշտպան թողել եւ երբ հիմա, իրենց կրակելու հերթն է եկել, խնդրի առջեւ են հայտնել։
Պետականության գիտակցություն չունեցող մարդիկ իրենք իրենց փոսն են գցել։