Սնոուդենին առաջարկել են բլոգ վարել՝ 100 հազար դոլարի դիմաց


16:42 , 9 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, որը ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում, առաջարկել են զբաղեցնել բլոգերի ու մամլո քարտուղարի պաշտոն՝ հայտնում է Vesti.ru-ն: 

Ինչպես հայտնի է դարձել, MeetAtTheAirpot.com ռեսուրսը Սնոուդենին առաջարկել է 100 հազար դոլար՝ ընկերության կայքում աշխատելու համար: 

Հաղորդվում է, որ գործատուն միայն մեկ բան է պահանջում Սնոուդենից՝ նրան թույլատրվում է ամեն ինչ գրել իր անհատական բլոգում՝ բացի գաղտնի տվյալների նոր արտահոսքից: 

Եթե Սնոուդենն ընդունի առաջարկը, պետք է վերադառնա մոսկովյան ցանկացած օդանավակայան և այնտեղից ուղարկի տարբեր թեմաներով ոչ պակաս, քան 100 թվիթ: Կայքի հայտարարության մեջ չի նշվում՝ արդյոք դա պետք է լինի 100 թվիթ շաբաթակա՞ն, ամսակա՞ն, թե՞ այդ ամբողջ ժամանակահատվածում: