16:20 , 9 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ընտանիքում դժբախտություն է պատահել։
Օգոստոսի 8-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան, որի մեջ գտնվում էին 4 հոգի, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ 6-ամյա Արթուր Մկրտչյանը մահացել է: Ծանր է նաև երեխայի մոր վիճակը՝ նա ողնաշարի վնասվածք է ստացել։
Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Արցախի ԿԿ-ն և իր ցավակցություն է հայտնում փոքրիկ Արթուրի մահվան կապակցությամբ:
Արթուրի հոգեհանգստյան արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 10-ին, ժամը 18:00-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 18 շենքի, 13 բնակարանում: Թաղման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին։