Մինչև 1847 թ. բուսակերներին անվանում էին պյութագորասականներ: Մի շարք բուսական սննդակարգերի հիմքում այն ռոմանտիկ գաղափարն է, որ մարդիկ պետք է հոգատարությամբ վերաբերվեն բնությանը և բոլոր արարածներին: Այդ ժամանակաշրջանում կային հեղինակներ, ովքեր իրենց սննդակարգին ռոմատիկ բնույթ էին հաղորդում: Այս հոդվածը կարդալով` կհամոզվեք, որ որոշ սննդակարգեր բավականին տարօրինակ էին:
10. Փերսի Շելիի «պյութագորասականությունը»
Փերսի Շելլին դարձել է բուսակեր 1810 թ.-ին: Նա վախենում էր հոգիների վերաբնակեցումից և կարծում էր, որ այս երևույթը կարող էր լինել մսակերության հետևանքով: Նա ավելի ու ավելի էր տարվում Վիլյամ Գոդվինով և բուսակերության մասին նրա գաղափարներով: Բուսակեր էր նաև Հերիեթ Վեսթբրուքը` Շելլիի առաջին կինը: Շելլին հաճախ համարվում է ժամանակակից դարաշրջանի առաջին հայտնի բուսակերը, թեպետ հետագայում նա կրկին սկսեց միս ուտել:
9. Լորդ Բայրոնի` քաշի դեմ պայքարելու ծրագիրը
Լորդ Բայրոնը միշտ պայքարել է ավելորդ քաշի դեմ: Նա շատ էր սիրում ածխաջրերով հարուստ կերակրատեսակներ: Այս իսկ պատճառով նա մշակեց իր սեփական սննդակարգը, որը պիտի դառնար առաջին իսկական աստղային սննդակարգը:
Համալսարանական տարիներին նրա սննդակարգը բաղկացած էր միայն բիսքվիթներից, քացախի մեջ խաշած կարտոֆիլից և ջրից: Նա վստահ էր, որ քացախը նպաստում է մարսողությանը և նիհարելուն, քանզի այն մեղմացնում էր քաղցի զգացողությունը և սթափ էր պահում միտքը: 1806-1811 թթ. Բայրոնին հաջողվեց նիհարել 32 կգ-ով:
Եթե քաղաքավարությունից դրդված նա ուտեր իրեն հյուրասիրված ուտելիքները, մագնեզիումի մեծ չափաբաժին էր ընդունում: Բայրոնը հաճախ կրում էր բրդյա հագուստ` քրտնարտադրությունը խթանելու համար: Քրտնելն օգնում էր, որ նա նիհարեր:
8. Լուիս Քերոլի Հրաշքների աշխարհի սննդակարգը
Հայտնի է, որ Լուիս Քերոլը օպիում ծխելու սովորություն ուներ, և շատերը վստահ են, որ «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը հենց այս սովորության վկայությունն է: Նրա ապրած ժամանակաշրջանում շատերն էին ամեն օր օպիում օգտագործում: Հենց այս պատճառով երեխաների մահացության դեպքերը մեծ տարածում ունեին: Քերոլն աստիճանաբար սկսեց իր սննդակարգը համալրել օպիումով կերակուրներով, քանզի օպիումն ուտելը ավելի պրակտիկ էր, քան այն ծխելը: Այն իհարկե համեղ չէր: Այնուամենայնիվ, նրա համար ավելի կարևոր էր թմրանյութից ստացված հաճույքը: Նրա աչքին այնքան էլ չէր երևում նրա պատճառած առողջական վնասները:
7. Չարլզ Դիքենս. օրը մի խնձոր
Դիքենսը մի մարդ էր, ով գիտեր, թե ինչպես է պետք սնվել, և նրա` այս բնագավառում գիտելիքներն արտացոլվում է նրա ստեղծագործությունների մեջ: Նա շատ էր սիրում տապակած խնձորներ: Դիքենսը վստահ էր, որ օրը մի տապակած խնձոր ուտելը կարող է կանխարգելել ծովային հիվանդությունը (սրտխառնուք, որ առաջանում է ծովային ուղևորությունների ժամանակ):
6. Ջոն Քիթս. օրը մի անչոուս (ձկան տեսակ)
Անգլիացի բանաստեղծ Ջոն Քիթսի մոտ ախտորոշվեց մարսողական հիվանդություն և տուբերկուլյոզ 1820 թ.-ին: Նրա բժիշկ Ջեյմս Քլարկը փորձեց բուժել նրան մի յուրահատուկ սննդակարգով: Սննդակարգը բաղկացած էր մի անչոուսից և մի փոքր կտոր հացից: Այս սննդակարգը զուրկ էր անհրաժեշտ վիտամիններից և միներալներից, և ի վերջո այն թուլացրեց բանաստեղծին: Զարմանալի չէ, որ Քիթսն իրեն շատ տկար էր զգում:
5. Շառլոթ Բրոնտեի աղքատության շիլան
Բրոնտե քույրերը աղքատ էին: Նրանք հաճախ մնում էին սոված, իսկ երբ նրանց ուտելիք էին տալիս, այդ ուտելիքն այնքան վատ էր պատրաստված լինում, որ հազիվ թե կարելի էր այն առանց զզվանքի ճաշակել: Լինում էին ժամանակներ, երբ նրանք սովահար էին լինում: Երբեմն նրանց միայն վառված շիլա և մի կտոր հաց էին տալիս: Այս մասին Շառլոթ Բրոնտեն հաճախ է գրել իր ստեղծագործություններում: Նրա հերոսուհինեըը հաճախ քաղցած էին մնում: Սակայն նա նրանց չէր ներկայացնում իբրև սովահար թույլ արարածների, այլ ընդգծում էր, որ նրանք այնքան ուժեղ էի, որ պայքարում էին բոլոր դժվարությունների, այդ թվում և սովի դեմ:
4. Դեվիդ Լիվինգսթոունի ճանապարհորդական սննդակարգը
Հետազոտող Դեվիդ Լիվինգսթոունը հայտնի է ոչ միայն իր ուղևորություններով, այլև իր զարմանալի օրագրով: Իր օրագրում նա գրել է Աֆրիկայով մեկ կատարած իր ճամփորդությունների մասին: Նա սովոր էր տանը ճոխ սնունդ ընդունել, սակայն իր ուղևորությունների ընթացքում ստիպված էր ուտել այնպիսի ուտելիքներ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ախորժելի չէին: Քաղցն իրենն անում էր, և Լիվինգսթոունը ուժասպառության պատճառով հաճախ չէր կարողանում մասնակցել հետազոտական աշխատանքներին: Նա բավականին նիհարեց իր ճանապարհորդական սննդակարգի պատճառով:
3. Վոլթ Վիթմանի նախաճաշը
Ասում են, որ Վոլթ Վիթմանի օրը սկսում էր իր սիրելի մսով և ոստրեներով նախաճաշով: Ամերիկացի բանաստեղծ և լրագրող Վոլթ Վիթմանը միսն օգտագործում էր էներգիայի պաշար հավաքելու, իսկ ոստրեները` միտքը սթափ և սուր պահելու համար:
2. Չարլզ Դարվինի ձվածեղը
Դարվինը տառապում էր ստամոքսային խնդիրներից և նյութափոխանակության խանգարումիկց: Նա այդ ժամանակ սկսեց ամեն օր ընդունել հիդրոքլորայի թթվի տասը կաթիլ: Նա փոխեց իր սննդակարգը: Դարվինը սկսեց սնվել թռչնի մսով, ձվածեղով և պանրով: Նրա բժիշկը միանգամայն այլ սննդակարգ էր առաջարկում նրան, սակայն Դարվինը չէր էլ ուզում լսել այդ մասին: Նա ուրախ էր, որ ինքը կարողացել է մշակել այնպիսի սննդակարգ, որի շնորհիվ նա այլևս չի տառապում սրտխառնոցներից, և որը նվազեցրել է իր մարսողական խնդիրները:
1. Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը ամեն ինչ էլ սիրում էր
Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը սիրում էր ամեն տեսակի կերակուրներ ու ըմպելիքներ և սովորաբար չարաշահում էր դրանք: Նա մոլի ծխող էր, չարաշահում էր նաև ուտելիքն ու ալկոհոլը: Նրա համար շատ դժվար էն վերահսկել իր սննդակարգը: Ի տարբերություն Դարվինի` Սթիվենսոնը խոլեստերինով հարուստ սնունդ էր ընդունում: Սա բացասաբար էր անդրադառնում նրա առողջության վրա: Ծխախոտի և սուրճի չարաշահման հետևանքով նրա մոտ նկատվում էին սրտխփոց և արյան բարձր ճնշում: