Խոշոր հրդեհ Նուբարաշենում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, հրդեհը դեռ չի մարվել


15:37 , 8 մարտ, 2021

Մարտի 8-ին, ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի 2-րդ փողոցի տներից մեկում և կից տնակում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։11-ին։