Դիլիջանի թունելում առաջացել է երթևեկության խոչընդոտ


12:21 , 8 մարտ, 2021
Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ մինչև խնդրի կարգավորումը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է վարորդներին տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները։