16:53 , 9 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
Սիրիայի ընդդիմությունը մոտ ժամանակներս կսկսի «ազգային բանակի» ստեղծում, որի մեջ կմտնեն կամավորները, հայտարարել է Ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ ալ-Ջարբան:
«Ազգային կոալիցիան Սիրիայի ազատ բանակի գլխավոր շտաբի հետ համատեղ ազգային բանակի ձեւավորման ռազմավարություն է մշակում, որը կամավորների ընդունելություն կկատարի երկրի հարավում եւ հյուսիսում»,- Ջարբայի խոսքերը մեջ է բերում եգիպտական ՄԵՆԱ լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով, նման բանակը թույլ կտա ապստամբներին ազատվել դաշտային հրամանատարներից եւ մի շարք այլ խնդիրներից: Նախնական փուլում նպատակ է դրված 6000 կամավոր հավաքել: