Ուզում եք ասել՝ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտներ․ Վրթանեսյան


17:32 , 7 մարտ, 2021
Երևի բոլորդ արդեն տեսել եք ՖԲ-ում տարածվող տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները շրջում են ավտոմեքենայով ՀՀ տարածքով ու նկարահանում են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։
Հիմա ԱԱԾ-ն հերթական հերքում-հաստատումն է դրել, թե բա. «Էդ համատեղ եռակողմ աշխատանքային հանդիպման շրջանակներում բլա-բլա-բլա»։
Տղե՛րք, ո՞ւմ եք էշի տեղ դրել։
Ուզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտներ։
Լո՞ւրջ։