Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ


13:56 , 7 մարտ, 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: