17:06 , 9 օգոստոս, 2013
Operativ.am-ը գրում է.
Ճապոնիայի հյուսիսում տեղացող անձրևների հետևանքով, 7 հազար մարդ է տարհանվել: Ինչպես հայտնում է Ճապոնիայի կենտրոնական հեռուստաընկերությունը, մեկ մարդ է զոհվել: Անձրևների հետևանքով կտրուկ բարձրացել է Յոսինեսիրոգավա գետի մակարդակը: Դրա հետ կապված՝ իշխանությունը բնակիչներին տարհանելու որոշում է կայացրել: Խափանվել է ճանապարհատրանսպորտային երթևեկությունը: Օդերևութաբանները կանխատեսում են, որ Ճապոնիայում անձրևները դեռ մեկ օր էլ կշարունակվեն: