Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 4 ավտովթար. զոհվել է 1 մարդ, վիրավորել՝8-ը


15:54 , 9 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, գողության 13 դեպքից` 11-ը, իսկ կողոպուտի` 1 և խարդախության 9 դեպքերն էլ բացահայտվել են: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: