Ցանկացած հարված բանակին, ԳՇ դեմ ցանկացած փորձ հարված է լինելու հանրությանը. Աբրահամյան


00:45 , 7 մարտ, 2021

Panorama.am-ը գրում է․

«ՀՀ Զինված ուժերը զգալով իրավիճակի օրհասական լինելը՝ հանդես են եկել բացառիկ նախաձեռնությամբ, քանի որ ամեն օր չէ, որ կարելի է հանդիպել ԶՈւ՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված դիրքորոշման արտահայտմանը»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց, որ այս իրավիճակում այս իրադարձությունը խոսում է ոչ թե այն մասին, որ բանակը ցանկություն ունի ներգրավելու ներքաղաքական գործընթացներում, այլ ԶՈւ-ն չունենալով այլ հնարավորություն,  գնաց իր դիրքորոշման հանրայնացման ճանապարհով։

«Ստեղծված իրավիճակը հուշում է,  որ կարող է լինել հանրային մեծ մոբոլիզիացա, ինչը կարող է ստիպել իշխանությանը գնալ կտրուկ փոփոխությունների։

Ցանկացած հարված բանակին, Գլխավոր շտաբի դեմ ցանկացած փորձ հարված է լինելու հանրությանը և այն համերաշխության սիմվոլին, որը տարիներ շարունակ նպաստել է տարբեր ճգնաժամային իրավիճակների քաղաքական հանգուցալուծմանը»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ