Միայնակ Պուտինը զբոսնում է Պետերբուրգի դատարկ փողոցներով. Տեսանյութ


14:40 , 9 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

 Սանկտ-Պետերբուրգում 75 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ձյուդոյի վաստակավոր մարզիչ Անատոլի Ռախլինը, ով նաև Վլադիմիր Պուտինի մարզիչն է եղել:

Ռուսաստանի նախագահը ևս մասնակցել է մարզիչի հրաժեշտի արարողությանը: Արարողությունից հետո Վլադիմիր Պուտինը զրուցել է Ռախլինի հարազատների հետ, իսկ այնուհետև ցանկացել է մենակ մնալ: Հրահանգելով պահակազորին ու լրագրողներին հեռավորություն պահպանել, նա առանձնացել է ուղեկցողներից, ու մի քանի րոպե միայնակ զբոսնել է պետերբուրգյան փողոցներով, որոնք մասամբ դատարկված էին, մասամբ էլ` փակված, ՌԴ նախագահի ժամանման կապակցությամբ: