45-ամյա ինժեները վիճակախաղով 149.9 մլն դոլար է շահել


14:54 , 9 օգոստոս, 2013

Operativ.am-ը գրում է.

ԱՄՆ-ում 45-ամյա ինժեները վիճակախաղով 149.9 մլն դոլար է շահել: Միացյալ Նահանգներում  հայտնի "Jackpot" վիճակախաղի ընդհանուր գումարը կազմում է  448,4 մլն դոլար: Գումարը բաժանվելու է երեք հաղթողների միջև, որոնցից առաջինի անունն արդեն հայտնի է`45-ամյա ինժեներ Պոլ Ուայթը վիճաակախաղի թվերը ճիշտ գուշակելու շնորհիվ կստանա 149.9 մլն դոլար:

 «Ես ամեն օր այնքան էի մտածում, որտեղից եմ գումար հայթայթելու 16-ամյա տղայիս և 14-ամյա աղջկաս ուսման համար, որ հրաշք կատարվեց»,-ասել է Պոլ Ուայթը: Բացի այդ, ինժեների երազանքը  "Acura NSX" ավտոմեքենան է եղել, որը նա պատրաստվում է գնել 30 հազար դոլարով:

«Պատկերացրեք, որ միանամից ձեր բոլոր երազանքներն իրականանում են, դուք կարող եք անել այն, ինչ միշտ ուզում էիք»,-հիացած ասել է նա: