Hraparak.am-ը գրում է.
Այսօր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի ծննդյան տարեդարձն է, նա կդառնար 59 տարեկան։
Նշենք, որ 2020-ին կյանքի 58-րդ տարում մահացել էր Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը:
Մամուլի տեղեկություններով՝ տիկին Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով էր վարակվել եւ վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։
Ռիտա Սարգսյանը ծնվել էր 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում։
Ավարտել էր Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։
Որոշ ժամանակ աշխատել էր մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։
Ռիտա Սարգսյանը ամուսնացած էր Սերժ Սարգսյանի հետ և ուներ երկու դուստր և 5 թոռ։