Տարիքին զուգահեռ պետք է նվազեցնել ալկոհոլի օգտագործումը


15:01 , 9 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Բրիտանացի հոգեբանները երկարատև հետազոտություններ են անցակացրել և պարզել են, որ 65 տարեկանից հետո մարդիկ պետք է ալկոհոլի չափաբաժինը քչացնեն:

Տարիքին զուգահեռ ալկոհոլի օգտագործման քանակը պետք է գիտակցված նվազեցնել, քանի որ մարդու օրգանիզմը 65-ից հետո ալկոհոլն ավելի վատ է յուրացնում, քան ավելի երիտասարդ տարիքում։

Ալկոհոլային խմիչքների ամենօրյա չափաբաժինը պետք է լինի առավելագույնը 300 մլ։