Եվրոպայի բանկը 20 մլն եվրո է տրամադրել Ուկրաինային փոքր գործարարության օժանդակման համար


02:23 , 6 մարտ, 2021

168.am-ը գրում է.

Եվրոպայի ներդրումային բանկը 20 միլիոն եվրո է տրամադրել Ուկրաինային փոքր եւ միջին ձեռնարկությունների օժանդակման համար: Այդ մասին ասված է բանկի՝ մարտի 5-ին հրապարակված հայտարարության մեջ։

«Ուկրաինային 20 միլիոն եվրո է տրամադրվել տեղական արժույթով փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման բարելավման համար: Սույն օգնությունը հատկացվել է Եվրամիության աջակցությամբ կորոնավիրուսի (հարուցած) ճգնաժամի պատասխանի շրջանակում»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: