Հայաստանը շուտով կունենա ջրի խնդիր (Video)


01:26 , 6 մարտ, 2021

Քարվաճառի ջրհավաք ավազանի խնդիրը դառնում է միջազգային մակարդակի քննարկման առարկա, ինչի համար շնորհակալ եմ հայկական մի շարք լրատվամիջոցների։ «Արմնյուզ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները ծավալուն տեսանյութեր են պատրաստել մեր երկրի ջրային անվտանգության հեռանկարի մասին։ Այսօր միաժամանակ ռուսական ու ֆրանսիական ԶԼՄ-ներն էին հետաքրքրվել, թե արդյո՞ք Քարվաճառի այդ հատվածը միջազգային իրավունքով պատկանում է ՀՀ-ին։