168.am-ը գրում է․
Ռուսական օդուժի Սու-34 կործանիչի օդային հարվածը ռուս, սիրիացի և թուրք զինվորականների՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին բախումների ժամանակ հանգեցրել է 47 թուրք զինծառայողների զոհվելուն:
Այս մասին տեղեկացնում է avia.pro կայքը:
Ներկայացված կադրերում կարելի է տեսնել ռուսական օդուժի՝ հրթիռային հարվածի հասցման պահն այն շենքին, որտեղ գտնվում էին մի քանի տասնյակ թուրք զինվորականներ և Թուրքիայի հովանավորության տակ գտնվող ջիհադիստներ:
Նկարահանումն իրականացվել է անմիջականորեն թուրք զինվորականների կողմից և, ըստ ամենայնի, հենց հրթիռակոծման ամենասկզբից թուրքական բանակը գտնվել է խուճապի մեջ։
Այսօրվա դրությամբ իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում շարունակում է բարդ մնալ, և մասնագետների գնահատականներով՝ ռուս-սիրիական համատեղ ռազմական օպերացիան կարող է սկսվել այստեղ մոտակա ամիսներին: