14:15 , 9 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Լոռու մարզի բնակիչ Սերինե Ավետիսյանը, ում մեղադրանք է առաջադրված իր 4-ամյա դստերը վաճառելու փաստով, չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել:
Սերինե Ավետիսյանը Պրիվոլնոյե գյուղից է: 2011-ին իր երկու երեխաներին հանձնելով Վանաձորի մանկատուն` հաջորդ տարի հետ էր վերցրել: Երեխաներից մեկին որդեգրման էր հանձնել, իսկ փոքրիկ Ռիման, քանի որ մնացել էր անխնամ վիճակում, այս տարվա հուլիսի 22-ից ոստիկանության գրավոր միջնորդությամբ նորից տեղափոխվեց մանկատուն: Սերինե Ավետիսյանի նորածին երրորդ երեխան էլ վերջերս մահացել է կենցաղային վատ պայմանների պատճառով:
Մոր կողմից առքուվաճառքի ենթարկված 4-ամյա Ռիման այժմ մանկատանն է: Մոր` մայրական իրավունքից հրաժարվելու մասին` նոտարով վավերացված փաստաթուղթն առկա է։ Միայնակ մոր կարգավիճակը փաստող փաստաթուղթը ստացվելուց հետո փոքրիկ Ռիման արդեն կվերցվի կենտրոնացված հաշվառման` որդեգրման ենթակա երեխաների ցանկում: