Վիետնամում հայտնաբերել են 40 տարի առաջ անհետ կորած ու ջունգլիներում ապրած հորն ու որդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ


14:30 , 9 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Վիետնամի կենտրոնական Կվանգ Նգայ նահանգի իշխանությունները հայտնաբերել են երկու մարդու՝ հայր և որդու, ովքեր փախել էին պատերազմի սարսափներից ու ավելի քան 40 տարի անցկացրել ջունգլիներում: Այս մասին գրում է Thanh Nien News տեղական թերթը:

Փրկարարական գործողությունը շարունակվել է մի քանի ժամ, որոնց ընթացքում ուսումնասիրվել է շուրջ 40 կմ տարածք: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև կորածների հարազատները: 82-ամյա Խո Վան Տխանխն այնքան թույլ է եղել, որ ինքնուրույն չի կարողացել քայլել, նրան տեղափոխել են պատգարակով:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Վիետնամի պատերազմի ընթացքում Տխանխն իր՝ այդ ժամանակ 2 տարեկան որդու հետ փախել էր ռմբակոծվող գյուղից, նրա տունը քանդվել էր, իսկ կինն ու երկու ավագ որդիները՝ զոհվել: Տղամարդը ծառին՝ գետնից վեց մետր բարձրության վրա հյուղակ է կառուցել, կարել հագուստ չորացված արմատներից պատրաստված ասեղով: