Փաստացի, Ադրբեջանի հետ համաձայնեցվում է այս կամ այն օտարերկրացու այցելությունն Արցախ. Աննա Կարապետյան (Video)


18:27 , 5 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Օտարերկրացիների այցերն Արցախ այժմ բավական բարդացած են, և, փաստացի,  Ադրբեջանի հետ է քննարկվում նրանց Արցախ այցելել-չայցելելու հարցը: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

«Օտարերկրացիների այցերն Արցախ այժմ բավական բարդացած են, նրանք պարտավոր են նախապես դիմել Արցախի ներկայացուցչություն Հայաստանում, տվյալները փոխանցվում են ռուս խաղաղապահներին և հետագայում նրանց թույլ են տալիս, կամ թույլ չեն տալիս այցելել Արցախ: Սակայն խնդիրը ոչ այնքան և ոչ միայն խաղաղապահներին տվյալների փոխանցումն է, որքան տպավորությունը, որը նաև հաստատվեց, որ այդ տեղեկատվությունը քննարկվում է նաև ադրբեջանական կողմի հետ»,- ասել է նա:  

Կարապետյանն ընդգծում է. «Ստացվում է, որ Ադրբեջանի հետ համաձայնեցվում է այս կամ այն օտարերկրացու այցելությունն Արցախ»:

Հարցը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է նաև Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: