Իշխանությունները հիմա լռեցնում են հանրությանը և շեղում իրական օրակարգից. Հրանտ-Մելիք Շահնազարյանը՝ կեղծ օգտատիրոջ քրգործի մասին (Video)


17:47 , 5 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Իհարկե, իշխանամետ «ֆեյքերի» մասով ևս լինում են գործողություններ, բա այդ պարգևատրումներն ինչի՞ համար են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը Վերաքննիչ դատարանի դիմաց, որտեղ հրապարակվել է Արա Սաղաթելյանին ազատ արձակվելու մասին որոշումը:

«Ես կարծում եմ, որ իշխանամետ ֆեյքերի մասով գործողություններ ևս լինում են, քանի որ մենք հաճախ տեսնում ենք՝ լավ պարգևատրումներ են ստանում տարբեր նախարարությունների աշխատակիցները, և ավելի քան համոզված եմ, որ նպատակներից մեկն այն է, որ իրենց լավ ծառայեն, քանի  որ այս իշխանության հիմնական գործիքը սուտն ու կեղծիքն է»,- ասաց Հրանտ-Մելիք Շահնազարյանը:

Քաղաքագետը նաև ընդգծեց՝ ինչու են կենտրոնացել հենց այս ֆեյքի վրա, քանի որ շատ հաճախ նրա հրապարակումները հետագայում դառնում են իրականություն և ըստ էության, այդ օգտատերը շատ տեղեկություններ ունի:

«Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ շատ են վիրավորվում հրապարակումներից, և որքան հասկացա, այդ ֆեյքը բավականին լավ տեղեկացված է, և կարող եմ հստակ ասել, որ իշխանությունները հիմա փորձում են լռեցնել հանրության ձայնը և իրական օրակարգերից հանրությանը շեղելը»,- ասաց Հրանտ-Մելիք Շահնազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: