Դատարանը հրապարակում է Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը․ ուղիղ


16:05 , 5 մարտ, 2021

Դատարանը հրապարակում է Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, որ երեկ դատարանը գնացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին՝ ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ գործով բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը: Արա Սաղաթելյանը մեղադրվում է 3 հոդվածով: Այսօր որոշումը բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում: