Կա՛մ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ վարչապետը. Դավիթ Շահնազարյան


15:06 , 5 մարտ, 2021

Aysor.am-ը գրում է.

ՀՀ կառավարություն-Զինված ուժեր հակամարտությունն ունի երկու հանգուցալուծում: Ըստ «Վերնատուն ակումբի» հայտարարության՝ այդպես է կարծում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանի խոսքով՝ կա՛մ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Այլ տարբերակ գոյություն չունի, և որոշողը դեռևս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն է»: