Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին


14:46 , 5 մարտ, 2021

ամապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Հայաստանն 2021-ին չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,-ասվում է հաղորդագրության տեքստում: