Վճարովի սնունդ, տարատեսակ գազաններ. հետաքրքիր փաստեր Սպիտակ տան մասին


22:45 , 5 մարտ, 2021

Քաղաքական տեսանկյունից Սպիտակ տունը կարելի է համարել ԱՄՆ գլխավոր կառույցը։ Չէ՞ որ այն բոլոր նախագահների աշխատավայրն ու նրանց ընտանիքի տունն է։ Սակայն այն հասարակ կառույց չէ, որը նախատեսված է առօրյա պարտականությունների իրականացման համար։ Նախագահական նստավայրը մի շարք հետաքրքիր գաղտնիքներ ունի։

Ոչ միշտ է եղել Սպիտակ տուն

 

Ամերիկացի նախագահների նստավայրը նախագծել է իռլանդացի ինժեներ, այդ իսկ պատճառով դրա նախատիպը հանդիսացել է Դուբլինում գտնվող խորհրդարանական շենքը։ Կառույցն սկսվել է շահագործվել 1800 թ., իսկ 14 տարի անց այրվեց՝ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև պատերազմի ընթացքում։ Հետագայում այն վերակառուցեցին։ Ի սկզբանե այն անվանում էին նախագահական պալատ, և միայն իր գոյության սկզբից 100 տարի անց շենքը ստացավ ներկայիս անվանումը։

Սպիտակ տուն զբոսաշրջիկների մուտքը թույլատրվում է

Սպիտակ տանը հատուկ էսքկուրսիաներ են անցկացվում, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուրը։ Հյուրերը կարող են տեսնել Օվալաձև գրասենյակը, որը որպես ընդունարան է ծառայում, Կարմիր սենյակը, երեկույթների սենյակը և որոշ այլ վայրեր։ Իհարկե, առավել կարևոր սենյակներ կողմնակի անձանցմուտքն արգելված է։ Զբոսաշրջիկներին թույլ են տալիս նաև զբոսնել նստավայրի հետնամասում գտնվող գեղեցիկ այգում։

Փոքրիկ գազաններ

Քանի որ նախագահները Սպիտակ տանը ապրում են ոչ թե միայնակ, այլ իրենց ընտանիքների հետ միասին, որոնք ներառում են նաև փոքր երեխաների, արդարացված է տնային կենդանիներ պահելը։ Գոյության ողջ ընթացքում նստավայրում տարատեսակ կենդանիներ են պահվել, որոնցից ամենասովորականը եղել է ծաղրասարյակը։ Իսկ ահա Ռուզվելտի դուստրը սիրում էր օձերի և խնամում էր մեկին։ Ջոն Ադամսի կառավարման օրոք տանը մեկ այլ սողուն է ապրել՝ կոկորդիլոս։ Մեկ այլ նախագահ՝ Հերբերտ Հուվերը, կրկին սիրում էր այս կենդանիներին և ուներ երկու կոկորդիլոս, որոնք ազատ շրջում էին Սպիտակ տանը։ Նստավայրում բնակվել են նաև առյուծներ, կենգուրուներ, արջեր։

Վճարովի սնունդ

Զարմանալի է, սակայն նախագահն ու ընտանիքը անվճար չեն սնվում Սպիտակ տանը։ Բոլոր ճաշատեսակներն ունեն իրենց արժեքները, և դրանց դիմաց վճարում է պետության գլուխը՝ սեփական աշխատավարձից։ Նախագահը վճարում է նաև որոշակի այլ ծառայությունների դիմաց։