Անդրանիկ Քոչարյանը հավաքական կերպար է՝ հանրությանը հիշեցնելու իր նմաններին ասպարեզից քշելու և իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին


13:57 , 5 մարտ, 2021
Հասել ենք մի կետի, երբ իշխանությունը ներկայացնող ամենատարբեր կալիբրի դեմքերը, հպարտությամբ խոսում են Արցախը հանձնելու, ադրբեջանցիների, թուրքերի հետ բարեկամության մասին։
Նրանք համարում են, որ դրանով «երկիրն են փրկում» կամ նոր պատերազմ կանխում։ Ի դեպ, դա հանրության որոշ շրջանակներ ընդունելի են համարում, սա է ողջ դժբախտությունը։
Ո՞վ է սրանց թույլ տվել այսպիսի կեցվածք և լկտիություն դրսևորելու, իհարկե, մենք բոլորս։
Սրանց հետ դեռ որոշ ուժեր էլ հանդիպում են, բանակցում, օրակարգ քննարկում։ Այս ամենով միայն սրանց քաղաքական կյանքն է երկարեցվում։
Անդրանիկքոչարյանը հավաքական կերպար է, հանրությանը հիշեցնելու իր նմաններին ասպարեզից քշելու և իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին։