Իսպանիայում 47-հարկանի երկնաքեր են կառուցել, սակայն մոռացել են վերելակի մասին


14:36 , 9 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Իսպանական Բերնիդորմ քաղաքում կառուցված երկնաքերը հարմար կլիներ բնակվելու համար, եթե այնտեղ վերելակ լիներ: Կառուցողները, հավանաբար, ինչ-որ բան բաց են թողել, որովհետև որոշ բնակարանների սեփականատերեր ստիպված են լինելու ոտքով բարձրանալ 47-րդ հարկ, գրում է vesti.ru-ն:

Intempo երկնաքերը պետք է խորհրդանշի քաղաքի բարգավաճումը, ֆինանսական ճգնաժամը հաջողությամբ հաղթահարելը։

Սակայն, ինչպես գրում են եվրոպական ԶԼՄ-ները, երկնաքերը, որը պետք է դառնար Եվրամիությունում ամենաբարձր բնակելի շենքը, դարձել է անշարժ գույքի շուկայի ճգնաժամի խորհրդանիշը:

Ի սկզբանե, նախատեսվում էր, որ շինությունում լինելու է ընդամենը 20 հարկ, հետագայում կառուցողը հավանաբար որոշել է ավելացնել հարկերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ