1996-ին ծանր տարա Վազգենի հայտարարությունը. տարիներ անց ինքս էի շնորհակալ, որ թույլ չտվեցին մեր ժողովրդին որոշել պետության ճակատագիրը


12:56 , 5 մարտ, 2021
1996-ին անչափ ծանր տարա Վազգեն Սարգսյանի այն հայտարարությունը, որ ընդդիմությունը եթե անգամ 100% քվե
ունենար, իշխանությունը չէինք զիջի նրան:
Ու թերևս դա էր գլխավոր պատճառը, որ հեռացա իշխող կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից: Բայց...
Բայց տարիներ անց, նախագահական հերթական ընտրություններից հետո ես ինքս պետական մի շատ բարձր պաշտոնյայի իմ շնորհակալությունը հայտնեցի այն բանի համար, որ թույլ չտվեցին քաղաքականապես անհաս մեր ժողովրդին ընտրությամբ որոշել պետության ճակատագիրը...
Այ, եթե 2018-ին էլ իշխանության մեջ լիներ քաղաքականապես անհաս մեր ժողովրդի կարծիքն արհամարհող մի պետական գործիչ...