Ուղտերը կասկածվում են մարդու համար մահացու հիվանդության փոխանցման մեջ


20:11 , 9 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Մերձավոր Արևելքում մահացու РВК-կորոնովիրուսի փոխանցող կարող էին լինել ուղտերը: Նման եզրակացության է եկել Լոնդոնից գիտնականների խումբը՝ հետազոտելով Օմանի ուղտերից վերցված արյունը:

Այդ հիվանդության բռնկումը հանգեցրել է մոտ 50 մարդու մահվան ու մոտ 100 հիվանդացության դեպքերի: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նշել է, որ РВК-կորոնավիրուսը «սպառնալիք է ամբողջ աշխարհի համար»:

Հետազոտողների խումբը եզրակացության է եկել, որ վիրուսը, որը հայտնաբերվել էր ուղտերի արյան մեջ, կորոնովիրուս է, որը դարձել է մարդկանց հիվանդությունների պատճառ: Հետևաբար, ուղտերը վտանգավոր հիվանդության փոխանցողներ են, հաղորդում է Interfax-ը: