13:42 , 9 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է թրաֆիքինգի դեպքերի նվազում 7 դեպքով. Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արձանագրվել է թրաֆիքինգի 15 դեպք, իսկ այս տարի` 8 դեպք: Այդ մասին վիճակագրությունը ՀՀ Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստի ժամանակ ներկայացրել է դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:
Նրա խոսքով, թեպետ թրաֆիքինգ հանցագործությունը թաքնված, կամ ինչպես իրավապահներն են ասում, լատենտային բնույթ ունի, սակայն մտահոգիչ չի կարող լինել այն, որ թրաֆիքինգի դեպքրը նվազել են: «Վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ նվազումը ունի օբյեկտիվ պատճառներ: Նախ, մեր երկրում քննարկվող խնդրով զբաղվող շահագրգիռ հասարակական, միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին տարիներին հանրապետությունում էապես նվազել է թրաֆիքինգի ռիսկայնությունը: Դա պայմանավորված է երևույթի մասին բնակչության` հատկապես խոցելի խմբերի իրազեկության բարձրացմամբ, ինչպես նաև թրաֆիքինգ իրականացնողների խիստ պատիժների ապահովմամբ ընդհանուր կանխիչ մթնոլորտի ձևավորմամբ», -հայտարարել է Մնացական Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ