168.am-ը գրում է․
Ցամաքային զրահամեքենաներ արտադրող թուրքական «Otokar» ընկերությունը թողարկել է իր կողմից արտադրվող «Cobra-2» զրահամեքենայի հակաականային (MRAP) պաշտպանությամբ համալրված և մոդեռնիզացված տարբերակը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հաղորդվում է, որ զրահամեքենան անձնակազմի համար հուսալի պաշտպանություն է ապահովելու բալիստիկ զենքերից, ականներից ու ինքնաշեն պայթուցիկներից:
Նշվում է նաև, որ աշխարհում առկա այլ անալոգների համեմատ «Cobra II MRAP»-ը լեռնային տեղանքներում ունի ավելի բարձր անցանելիությանուն՝ շնորհիվ ծանրության կենտրոնի ավելի ցածր գտնվելու: