Armsport.am-ը գրում է․
«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան 5-ամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այս մասին հաղորդում է Bild- ը:
Նոր պայմանագրով 18-ամյա կիսապաշտպանը տարեկան 5 միլիոն եվրո կստանա:
Հիշեցնենք, որ վերջերս Մուսիալան որոշել էր հանդես գալ Գերմանիայի հավաքականում: Նա ծնվել է Շտուտգարտում ՝ նիգերիական ծագմամբ գերմանացի և բրիտանացի ծնողներից: Երբ Ջամալը 7 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Անգլիա: