Ադրբեջանական կողմը այլ երկրների կազմակերպությունների անվան տակ գնում է այն ամենը, ինչ վաճառվում է Սյունիքում՝ առաջարկելով մի քանի անգամ ավելի փող. Աբրահամ Գասպարյան (Video)


21:39 , 4 մարտ, 2021

Tert.am-ը գրում է․

Օբյեկտիվ լինելու համար պետք է ընդգծենք՝ մենք բանակի ու մարտունակության հարցում քարոզչական հողի վրա կոպիտ սխալներ ենք թույլ տվել, խուսափել ենք խնդիրների մասին խոսել ու ռացիոնալ լուծումներ տալ, պետական քարոզչամեքենան բազմաթիվ հարցեր է քողարկել՝ զենքի մատակարարման խնդիրներից մինչև խարդախություններ: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց հեղինակ Աբրահամ Գասպարյանը:

Նրա կարծիքով՝ ճիշտ է, դրանք մեծ հաշվով պատերազմի ելք չէին որոշում, բայցև այդ խնդիրների պահպանումը թուլացրեց մեր իմունիտետը և պատուհան բացեց օտար ու ոչ հայկական կազմակերպությունների համար՝ ձևավորեն բանակի մասին ընդհանուր պատկեր, որպեսզի դրա հիմքերին հարվածելը հեշտ լինի. «Այդպես էլ եղավ: Ճիշտ է, եթե մեր բանակն ունենար քաղաքական անվերապահ աջակցություն և փաշինյանական իշխանությունը միտումնավոր չտաներ մեզ պարտության, վստահեցնում եմ՝ այդ մեր քիչ տեխնիկայով ու մարդուժով՝ հայ զինվորը Եվլախ էլ կմտներ, Գանձակ էլ: Հիմա Ալիևն էլի է սպառնում և շոկի մատնված հայ հասարակությունը չի հասցնում ընկալել թշնամուց եկող ուղերձները, քանի որ Հայաստանի իշխանությունն զբաղված է աթոռի հարց լուծելով, ընդդիմությանը ջարդելով, բոլորին հեղինակազրկելով և դարձյալ շեղում է մարդկանց ուշադրությունը՝ չհաշվելով կամ գուցե միտումնավոր մարդկանց չպատրաստելով նոր հնարավոր պատերազմի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ