Վենգրիայում և Սերբիայում կենդանիներին տալիս են ձմերուկ և ջրում սառը ցնցուղով


13:48 , 9 օգոստոս, 2013

Operativ.am-ը գրում է.

Եվրոպական որոշ երկրներում գրանցվել է աննախադեպ շոգ: Վենգրիայի և Սերբիայի կենդանաբանական այգիների աշխատակիցները պայքարում են 40 աստիճան ջերմաստիճանից կենդանիներին փրկելու համար:

Սերբիայի իշխանությունը խորհուրդ է տվել մարդկանց հնարավորինս քիչ դուրս գալ տանից և շատ հեղուկ օգտագործել, քանի դեռ ջերմաստիճանը չի իջել 40 աստիճանից: Բելգրադի կենդանաբանական այգու կենդանիները ևս շատ ջրի կարիք ունեն` նրանց մշտապես ցնցուղով ջրում են: Բացի այդ կենդանիների սննդացանկում ավելացվել են մրգերն ու բանջարեղենները:

Տեղական իշխանությունները զգուշացրել են, որ փողոցներում մայթերի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 60 աստիճան: Բնակիչներին խնդրվում է զգույշ լինել: