Անկարան և Բաքուն 6 շաբաթ տևողությամբ զորավարժություններ կանցկացնեն. ադրբեջանցի զինվորականներն արդեն ժամանել են Թուրքիա (Photo)


15:47 , 4 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական բանակի զինծառայողները զորավարժություններ կանցնեն Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:

«Մենք Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը շարունակում ենք «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով: Օդանավակայանում դիմավորել ենք ադրբեջանական բանակի զինծառայողներին, որոնք Իսպարտա են ժամանել զորավարժությունների համար. դրանք կտևեն 6 շաբաթ»,-ասվում է տեղեկատվության մեջ: