Սիմեոնեի նպատակը մադրիդյան դերբիի համար․ ինչ է նախատեսում Ատլետիկոյի մարզիչը


15:36 , 4 մարտ, 2021

Armsport.am-ը գրում է.

Առաջիկա կիրակի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում կայանալու է մադրիդյան դերբին՝ «Ատլետիկո» – «Ռեալ Մադրիդ»։

Հանդիպումը չափազանց կարևոր է չեմպիոնական մրցավազքի տեսանկյունից։ Եթե «Ռեալը» հաղթի, տիտղոսի համար պայքարը էլ ավելի կսրվի։ Հակառակ դեպքում «Ատլետիկոն» կարող է պոկվել իր հիմնական մրցակիցներից մեկից։

Marca-ն գրում է, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հատուկ պլան ունի առաջիկա հանդիպման համար։ «Ռոխիբլանկոսների» արգենտինացի մասնագետը ցանկանում է խաղով ամբողջությամբ շարքից հանել «Ռեալի» կիսապաշտպանության եռյակին, ասել է թե Տոնի Կրոսին, Կազեմիրոյին ու Լուկա Մոդրիչին։

«Ռեալը» 5 միավորով է հետ մնում «Ատլետիկոյից»։ Սիմեոնեի թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։