19 000 եվրո, Երևանում 2 առանձնատուն. «Սորոս»-ի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, այժմ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել


15:03 , 4 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (Սորոսի հիմնադրամ) տնօրենների խորհրդի նախկին նախագահ, այժմ Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Դավիթ Խաչատուրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնի նշանակվելու դրությամբ իր ունեցվածքի մասին հայտարարագիրը:

Tert.am-ին հայտարարագրից հայտնի է դառնում, որ բանկային հաշվին Դավիթ Խաչատուրյանը հայտարարագրել է 19 000 եվրո, 314 000 դրամ, կանխիկ հայտարարագրել է 200 000 դրամ:

Նշենք նաև, որ Դավիթ Խաչատուրյանը Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: