Մարուքյանը հանդիպում է Նիկոլ Փաշինյանին, հերթում Գագիկ Ծառուկյանն է


14:16 , 4 մարտ, 2021

Hraparak.am-ը գրում է.

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այս պահին արտահերթ ընտրությունների հարցով կառավարության շենքում հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ամենայն հավանականությամբ, վաղն էլ տեղի կունենա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության առաջնորդներին առաջարկելու է հուշագիր ստորագրել, որով կհամաձայնեն իր հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու չառաջադրել։ Գործող օրենսդրությամբ, եթե երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը նոր վարչապետ չի ընտրում, ԱԺ-ն լուծարվում է, նշանակվում նոր ընտրություններ։