Հետազոտված կապանցի 10 երեխաներից ոչ մեկն առողջ չի եղել. Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետևանքը


13:04 , 9 օգոստոս, 2013

Հետազոտված կապանցի 10 երեխաներից ոչ մեկն առողջ չի եղել. Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետևանքըPanorama.am-ը գրում է.

«Եթե մենք միլիարդներ ունենայինք, անպայման կկարողանայինք Հայաստանում որևէ հանք շահագործել, իսկ եթե չունենք, չենք կարող շահագործել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում հանքավայրերի շահագործումից, հայտարարեց ՀՀ ԳԱԱ Sնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը: 

Նրա խոսքով, Հայաստանում բոլոր հանքավայրերի տերերը բոլորին քաջածանոթ են և նրանք բոլորն էլ միլիարդատեր են: 

Խոսելով դրանցից մեկի` Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի ու դրա հետևանքով հարակից բնակչությանը հասցված վտանգի մասին, պարոն Ավագյանը տեղեկացրեց, որ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային ինստիտուտում հետազոտություն է կատարվել, որի համաձայն, հետազոտված 10 երեխայից ոչ մեկն առողջ չի եղել: Հետազոտված երեխաները, Ավագյանի խոսքով, եղել են Կապանի բնակիչներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ