Այսօր կարտաշիրիմվի ենթադրյալ Մոնա Լիզայի աճյունը


12:58 , 9 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր Իտալիայում հնագետները կբացեն դագաղը, որտեղ ամփոփված է ոմն Լիզա Գերարդինիի մարմինը: Նա բնակվել է Ֆլորենցիայում, XV-րդ դարում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Պատմաբանները վստահ են, որ հենց նա է պատկերված մեծն Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավում: 

Ընտանեկան գերեզմանատանն անցկացվող պեղումները կարող են լույս սփռել Վերածննդի դարաշրջանի գլխավոր գաղտնիքներից մեկի վրա: Այն մասին, թե ում ժպիտն է խելքահան անում արվեստաբաններին, հայտնի կդառնա շատ շուտով:

Հնագետները Գերարդինիի աճյունը կարտաշիրմեն, որից հետո կփորձեն վերականգնել կնոջ դեմքը: